Կանադայի ՌՕՈՒ-ն  726 տոննա սպառազինություն է ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար, հայտնում է «Ռոսբալտը»՝ մեջբերելով Կանադայի գլխավոր շտաբի ղեկավար Թոմ Լոուսոնին:

«Բացի այն օգնությունից, որ իրաքցիներին ցուցաբերում են կանադացի զինվորականները,  մեր օդաչուները տեղ են հասցրել 726 տոննա սպառազինություն», - ասել է նա Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է  ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային դաշինքի ռազմավարությունը:

Աղբյուրը նշում է, որ ավելի ուշ Կանադան ծրագրում է այդ նպատակների համար եւս վեց կործանիչ հատկացնել, լիցքավորող օդանավ եւ երկու պարեկային օդանավ: