Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երասխ-Երեւան ճանապարհի 22-րդ կմ-ին «Մերսեդես MԼ 320» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մերսեդես MԼ 320»-ի վարորդը, 2 ուղեւորները, «ԲՄՎ 318»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ԲՄՎ 318»-ի մյուս ուղեւորը` 1962 թ. ծնված Վեներա Ղազարյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: