Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործունեությունը՝Վրաստանի սահմանադրական կարգի ուժային փոփոխության նպատակով կազմակերպած դավադրության կամ խռովության համար, հայտնում է Black Sea News-ը՝ մեջբերելով Վրաստանի ՆԳ նախարար Լեւան Իզորիայի խոսքերը:
Միացյալ ազգային շարժում» կուսակցության նկատմամբ քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 315-րդ հոդվածով (դավադրություն կամ խառնակություն՝ սահմանադրական կարգի ուժային փոփոխության նպատակով)», – հայտարարել է Իզորիան:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի սկզբին ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն Սահակաշվիլիին մեղադրել էր Վրաստանում քաոս կազմակերպելու մտադրության մեջ: Ըստ նրա՝ նախկին նախագահն իր կողմնակիցներին հանձնարարել էր 500 հոգանոց լավ կազմակերպված խումբ ստեղծել, որպեսզի նրանք երկրում սադրանքներ հրահրեին:




























