2014թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանի ոստիկանական համակարգից 72 ծառայող է հեռացվել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում հազարից ավելի ոստիկանների նկատմամբ ծառայողական հետաքննություններ են իրականացվել: Մի քանի հարյուր ոստիկան նկատողություն եւ խիստ նկատողություն է ստացել: 24 ոստիկան զբաղեցրած պաշտոնին ոչ համապասխան է ճանաչվել: 72 ոստիկան հեռացվել է համակարգից: «Համեմատության համար նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում 37 ծառայող է հեռացվել», - նշեց Հունան Պողոսյանը:

Դատարանին 11 քրեական գործ է փոխանցվել, որոնցից 1-ը դադարեցվել է: Երեք գործով 4 մարդ է դատապարտվել, 7 գործ դեռեւս դատարանում է: