Հագուստի խոշորագույն արտադրող Gloria Jeans-ի գլխամասային գրասենյակը Դոնի Ռոստովից կտեղափոխվի Հոնկոնգ, հայտնում է NEWSru-ն՝ մեջբերելով ընկերության ղեկավար Վլադիմիր Մելնիկովին:
Գործարարն իր որոշումը հիմնավորել է «պետական կապիտալիզմով եւ ստրուկների պես մեռնելու ցանկության բացակայությամբ»:
Մելնիկովը հստակեցրել է, որ երբ 2001թ. նավթը թանկացավ եւ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրեց զարգացման հետարդյունաբերական ուղին», նա հարկադրված եղավ փոխել իր ռազմավարությունը: Մինչ այդ Gloria Jeans կարում էին Levi’s—կլրկնօրինակները, այնուհետեւ H&M-ի եւ այլ բրենդների: Նրա խոսքով՝ Ղրիմի եւ Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձությունների ֆոնին նա տարբեր նամակներ է ստանում, որոնց հեղինակները պահանջում են ջինսերի եւ շապիկներից վրայից հանել օտարերկրյա անունները:
Գործարարը կարծում է, որ Ռուսաստանում պետական կապիտալիզմ է կառուցվում: «Մենք այստեղ կմեռնենք, մենք կմեռնենք նաեւ Հոնկոնգում, սակայն այստեղ կմեռնենք՝ ոչինչ չանելով, իսկ այնտեղ՝ կատարելագործվելով», - ասել է Մելնիկովը:




























