Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերին եւս 62 հա տարածք կառանձնանցնեն: Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարեց, որ հողաչափական աշխատանքների եւ շենքերի մակերեսների չափման համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն. Սկզբնապես ծրագրվել է 142,9 հազար քմ փակ տարածք եւ 130,1 հա հողատարծք չափել, սակայն վերջին փաստացի հաշվարկներով՝ անհրաժեշտ չափումներին ենթակա են 223 հազար քմ մակերս եւ 192 հա հողատարծք:
Հիշեցնենք, որ ռուս սահմանապահները վերասկում են Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը, բացի նշված տարածքներից, տեղակայված են նաեւ Արմավիրի, Արագածոտնի եւ Շիրակի մարզերում:




























