ՀՀ ոստիկանությանն էլ է մտահոգում սպանությունների որոշակի աճը: Այս մասին հոկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Վերջին օրերին հանրապետությունում մի շարք սպանություններ են արձանագրվել: Մեկնաբանելով իրավիճակը՝ Հունան Պողոսյանը նշել է, որ Երեւանում Լեւոն Բունիաթյանի սպանության գործի քննությունը շարունակվում է, Առինջում Լեւոն Ավետիսյանի սպանության գործի հետաքննությունը վարում է Քննչական կոմիտեն՝ ոստիկանության օպերատիվ համագործակցությամբ:
Ըստ Հունան Պողոսյանի՝ ցուցանիշները մտահոգում են նաեւ ոստիկանությանը, սակայն սպանությունների աճին զուգահեռ գրանցվել է նաեւ բացահայտումների աճ: Ինչ վերաբերում է պրոֆիլակտիկ աշխատանքներին, ապա Հունան Պողոսյանը նշել է, որ նման աշխատանքներն արդյունավետ են կեցաղային հողի վրա կատարվող հանցագործությունները կանխելու տեսանկյունից: «Սակայն ոչ նման հանդուգն գործողությունների դեպքում», - նշել է ոստիկանապետի տեղակալը:




























