Հայաստանում հանրային վայրերում ավելի քիչ են իրավախախտումներ անում: Այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալները: Վերոնշյալ փաստը փոխոստիկանապետը բացատրում է պրոֆիլակտիկ աշխատանքներով, առաջին հերթին՝ ոստիկանական ջոկատների հերթապահությամբ:

Ամեն դեպքում, նշված ժամանահատվածում պահպանվել է հանցագործությունների թվի աճի միտումը, իհարկե, նախորդ տարվա համեմատ՝ ավելի պակաս ինտենսիվությամբ:

Ոստիկանության տվյալներով, կրճատվել է կանխամտածված կերպով մարմնական վնասվածք հասցնելու, սեռական հողի վրա հանցագործությունների, թրաֆիքինգի թիվը: Ավելի քիչ են նաեւ կազմակերպված խմբավորումների, անչափահասների եւ անչափահասների մասնակցությամբ խմբերի կողմից կատարվող հանցագործությունները: Սակայն բնակարանային գողության, խարդախության դեպքերի աճ է արձանագրվել:

Նշված ժամանակահատվածում զենքի ապօրինի շրջանառության ավելի քան 400 դեպք է բացահայտվել: 790 միավոր զենք է արգրավվել, ինչը 118-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ, ոստիկանների ջանքերի շնորհիվ արդարադատությունից թաքնվող շուրջ 1.300 քաղաքացի է հայտնաբերվել: