Պարբերաբար սպորտով զբաղվելը ունակ է նվազեցնել դեպրեսիայի զարգացման եւ դրա ախտանշանների ռիսկը: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները: Նրանք հայտնաբերել են, որ մարդիկ, որոնք ֆիզիկապես ակտիվ են եղել աշխատանքից եւ ոսումից ազատ ժամանակ, ավելի քիչ են դեպրեսիայով տառապել:

Լոնդոնի համալսարանի քոլեջի փորձագետները պարզել են, որ շաբաթական 3 անգամ սպորտով զբաղվող մարդկանց մոտ դեպրեսիայի ռիսկը նվազում է 16 տոկոսով, հաղորդում է Mail Online-ը:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ դեպրեսիայի ախտանշանները ավելի քիչ ակտիվ են երիտասարդ տարիքում: Գիտնականներն ուսումնասիրել են 56 տարեկան 11 հազար մարդու, հետազոտելով նրանց մոտ դեպրեսիայի ախտանշանները 23, 33, 42 եւ 50 տարեկանում:

Փորձագետները ենթադրում են, որ ֆիզիկական վարչություններն ունակ են կանխել դեպրեսիան, քանի որ շեղում են սթրեսից, սոցիալական փոխգործակցության եւ էնդորֆինի արտադրման պայմաններ են ստեղծում, հաղորդում է FedPost.ru-ն: