Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշեր գայլերը հարձակվել են Սեւան քաղաքի բնակչուհի Ադելինա Դանիելյանի ոչխարներին վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից:
Ընդհանուր առմամբ, 61 գլուխ ոչխարից 3-ը անհետ կորել է, 4-ը՝ ամբողջովին հոշոտվել, 9 վիրավոր է եւ ենթակա չէ հարկադիր մորթի: Ըստ հաշվարկների՝ բնակչուհուն հասցվել է մոտ 500 հազար դրամի վնաս:
Մարզպետարանից հայտնեցին, որ իրենց մոտ տարբեր տարածաշրջաններում բավական հաճախակի են լինում գայլերի հարձակման դեպքում:




























