Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի մասնակցության աշխատանքային նախաճաշը սկսվել է այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Միլանի պրեֆեկտուրայի շենքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինն ու Պորոշենկոն նախաճաշին կքննարկեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը:

Հանդիպմանը նաեւ մասնակցում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավարները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին ժամանել է Միլան, որտեղ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կմասնակցի «Ասիա-Եվրոպա» (АСЕМ) 10-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Ժամանելուն պես Պուտինը մասնակցել է Իտալիայի նախագահ Ջորջրո Նապոլիտանոյի հրավիրած ընթրիքին, ում հետ ավելի ուշ երկկոմղ հանդիպում է ունեցել:

Պորոշենոկն, իր հերթին, հոկտեմբերի 16-ին հանդիպել է Անգելա Մերկելի եւ Ջորջո Նապոլիտանոյի, ինչպես նաեւ Մաթեո Ռենցիի հետ: