Օրը ցերեկով շինարարական աղբը լցնում են Հրազդան գետը, որի առնչությամբ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով ահազանգ է հնչեցրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ու Հրազդան կիրճում գործող «Գեղամա» ռեստորանի շինարարական աղբի կույտի լուսանկարները:
«Հարգելի պարոն Մարգարյան,
Երեւանցիներն ահազանգում են այն մասին, որ Հրազդան կիրճում «Գեղամա» ռեստորանի հարեւանությամբ օրը ցերեկով նույն ռեստորանի շինարարական աղբը թափում են գետը:
Որտե՞ղ է քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինների վերահսկղությունը, ո՞վ է թույլ տվել աղբը լցնել գետը, մի՞թե քաղաքապետարանի պատկան պաշտոնյաները չեն տեսնում այս վայրագությունը:
Խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարմիններին վերացնել այդ աղբակույտը, կից ներկայացնում եմ աղբի տեղանքի լուսանկարները»:





























