ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չն Ինը վերջին 4 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ իր ժողովրդի առաջ է հայտնվել՝ քայլելիս հենվելով գավազանին, գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին:

Տեղական թերթերից մեկում հրապարակվել է ձախ ձեռքին սեւ գավազանով ժպտացող Կիմ Չեն Ինի լուսանկարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը այցելել է վերջերս կառուցված բնակելի թաղամաս եւ գիտական հաստատություն: Վերջինս քայլելիս հենվել է գավազանի վրա: