Մոսկվայում դայակն առեւանգել է 8-ամյա տղա Իվան Բուրդուին՝ հավանաբար ցանկանալով ծնողներից վրեժ լուծել իրեն աշխատանքից հեռացնելու համար: Այս մասին գրում է  LifeNews-ը՝ վկայակոչելով իրավապահներին:

Ըստ աղբյուրի՝ մի քանի ամիս առաջ ընտանիքը կնոջը հեռացրել էր գողության մեջ կասկածելով: Դայակը մեղքը չէր ընդունել, եւ քննությունը կարծում է, որ մի քանի ամիս անց նա կարող էր վրեժ լուծել իր կարծիքով իրեն անարդարացի նեղացնելու համար:

Տղան մեկ օրից ավելի է կորած է: Նրան դպրոցի ճանապարհին կանչել էր բժշկական դիմակով մի կին: Հավանաբար երեխան ճանաչել էր նախկին դայակի ձայնը եւ առանց վարանելու մոտեցել, ինչից հետո կինը նրան տարել էր անհայտ ուղղությամբ:

Ոստիկանները որոնում են երեխային եւ կնոջը: