Միլանում աշխատանքային նախաճաշի ժամանակ կարեւոր քայլ է արվել Ուկրաինայի իրավիճակի քննարկման մասով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
«Մենք կարեւոր քայլ ենք կատարել Ուկրաինայի իրավիճակի քննարկման ուղղությամբ... Կարեւոր ենք համարում միջազգային խնդիրների լուծման գործում Ռուսաստանին ներառելը: Մենք այսօր հանդիպել ենք Ուկրաինայի իրավիճակը քննարկելու: Քննարկմամբ առաջին քայլն արված է, թեեւ շատ տարաձայնություններ կան: Սա հասկանալի է, բայց ցանկություն կա լուծում գտնելու հույս ներշնչող որոշման հանգել», - ասել է նա:
Հիշեցնենք, Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ աշխատանքային նախաճաշը կայացել է այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Միլանի պրեֆեկտուրայի շենքում եւ շարունակվել մոտ 1.5 ժամ:




























