Բնակչության հարուստ շերտերը ձգտում են ոչ մի կերպ ցույց չտալ իրենց ունեցվածքը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողներին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ 13% հարուստ եւ կայացած քաղաքացիներից իրենց այդպիսին են ներկայացնում միայն 2,2%-ը:

«Պատճառները հասկանալի են. քչերն են ցանկանում իրենց կայացած, առավել եւս հարուստ ճանաչել: Այդ ժամանակ գումարը պարտքով վերցնելու բազմաթիվ ցանկացողներ կհայտնվեն», - հավելեց Ադրբեկյանը: Այն դեպքում, երբ հանրապետության բնակչության 42%-ը սննդի եւ ագուստի հետ կապված խնդիերներ ունի, հանրապետությունում ավելի քան 2 մլրդ դոլար բանկային ավանդներ են հաշվվում: «Սա նշանակում է, որ սոցիալական շերտատվածությունը աճում է, եւ մեր հանրապետությունը մոտենում է ասիական տեսակին. մի բուռ հարուստներ եւ բազմաթիվ աղքատներ», - նշեց նա:

Հիշեցնենք, որ 2013թ. վերջի վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի ռեզիդենտների բանկային ավանդները կազմել են 1 տրլն 149 մլրդ դրամ (2,8 մլրդ դոլար):