Հիվանդանոցից, հոկտեմբերի 16-ին, ժամը 08.45-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 53-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Քեթի գյուղի ոլորաններում կողաշրջվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: