Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկու մասնակցությամբ աշխատանքային նախաճաշին Ուկրաինայի հրադադարի շուրջ պայմանավորվածությունների եւ բնական գազի մատակարարումների շուրջ վեճի կարգավորման հարցերով աննշան առաջընթաց է արձանագրվել, հայտնում է  Reuters-ը:

Աղբյուրն հիշեցնում է, որ Պուտինը հոկտեմբերի 16-ին երկկողմ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ինչի արդյունքներով Կրեմլը հայտարարել է ուկրաինական ճգնաժամի հարցում նախկինի պես գոյություն ունեցող տարաձայնությունների մասին:

Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Միլանում աշխատանքային նախաճաշի արդյունքները եզրափակելով, հայտարարել է, որ Ուկրաինայի իրավիճակի քննարկման մասով կարեւոր քայլ է արվել: