Բրիտանիայում բացվել է առաջին iPub-ը, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
Աղբյուրը նշում է, որ նոր փաբը կոչվում է Westbourne: Այն գտնվում է Սուոնսիում:
Հաստատությունում տեղադրված են iPad սարքեր, որոնց շնորհիվ գարեջրատան հաճախորդները կարող են ինքնուրույն պատվերներ կատարել եւ վճարել դրանց համար՝ առանց հերթ կանգնելու անհրաժեշտության:
Գնումը ձեւակերպելու համար այցելուները պետք է հատուկ քարտ ստանան, որն այնուհետեւ տեղադրվում է iPad-ի սենսորի տակ, որի արդյունքում աշխատում են սեղանների մոտ գտնվող գարեջրի պոմպերը: Նման համակարգի արժեքը կազմել է 20 հազար ֆունտ, այն հավանության է արժանացել տեղի լիցենզիա տրամադրող դեպարտամենտի կողմից:




























