Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, մի զորամասից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում 2 անհայտ անձինք կտրել են զորամասի ուղեկալի մոտով անցնող, զորամասին պատկանող 100 մ երկարության կապի մալուխը եւ փորձել գողանալ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք են՝ 1983 թ. ծնված Արմեն Հ.-ն եւ 1986 թ. ծնված Սամվել Չ.-ն:

Արմեն Հ.-ն եւ Սամվել Չ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: