Ազդեցիկ ամերիկացի կարդինալ Ռեյմոնդ Բյորքը BuzzFeed պորտալին հայտարարել է, որ շուտով կզրկվի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու դատական համակարգի ղեկավարի ներկայիս պաշտոնից:

Կարդինալը Ֆրանցիսկոս պապի՝ նույնասեռականների նկատմամբ եկեղեցու մեղմ վերաբերմունքի երդվյալ հակառակորդն է:

Բյորքի խոսքով՝ նրան շուտով կտեղափոխեն եկեղեցկան հիերարխիայի պակաս պատասխանատու գործի՝ նա կդառնա ինքնիշխան ռազմական Մալթյան միաբանության խնամակալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ներկայումս Վատիկանում տեղի են ունենում սինոդի նիստերը, որի անդամները քննարկում են սոցիալական հարցերով եկեղեցու քաղաքականության հնարավոր բարեփոխումները:

Սինոդի նիստի ընթացքում եպիսկոպոսների կողմից պատրաստած նախնական զեկույցում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգեւորականներին կոչ է արվում ավելի հաշտ դիրքորոշում ունենալ նույնասեռականների նկատմամբ: