Apple  սմարթֆոններից նորագույնը շարունակում է վաճառքի ռեկորդներ գրանցել:  Վեցերորդ մոդելի  iPhone-ը վերջապես չինական շուկայում է:  Եվ ահա  հնարամիտ ձեռնարկատերերը  iPhone 6+ սմարթֆոնի ոչ ստանդարտ չափերը հաշվի առնելով առաջարկում են մեծացնել գրպանները:

People’s Daily-ն հայտնում է, որ ՉԺՀ կապի խոշորագույն օպերատոր Unicom-ն առաջարկում է գրպանի չափերը  iPhone-ի մեծացված մոդելին հարմարեցնել հենց իր գրասենյակներում: Այդ նպատակով նա դերձակների է վարձել, որոնք տեղում մեծացնում են հաճախորդների գրպանները կամ նորերը կարում:

Հիշեցնենք,  iPhone 6 –ի գնորդները բողոքում էին, որ սմարթֆոնը ճկվում է գրպանում:

Apple-ի ղեկավարությունը խոստացել էր փոխանակել ճկված մոդելները: