Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Երեւանի Լենինգրադյան եւ Մ. Մեծարենցի փողոցների խաչմերուկում  «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Լենդ Կրաուզեր»  ավտոմեքենայի, որն էլ՝ «Տոյոտա Քեմրի»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը  եւ  «Տոյոտա Քեմրի»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: