Արցախի նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Հեռագրում ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Ռոուզ Ուորլիքի մահվան մասին:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: նդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ Ձեզ տոկունություն եւ ոգու կորով»: