Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի հարեւանությամբ` ձոր տանող ճանապարհին, զինամթերք է թողել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 426 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ` առանց փամփուշտների:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: