ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը չի ներկայացվի ԱԺ ընթացիկ քառօրյա նիստերի ժամանակ:

ԱԺ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պայմանագիրը պետք է խորհրդարանին փոխանցվի ՀՀ նախագահի աշխատակազմից, սակայն, ըստ ամենայնի, ընթացիկ քառօրյա նիստերի ժամանակ դա տեղի չի ունենա:

Չի բացառվում, որ ԱԺ-ի կողմից այդ պայմանագրի վավերացման համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Հակառակ դեպքում՝ Պայմանագիրը խորհրդարանի վավերացմանը կներկայացվի հաջորդ քառօրյա նիստերի ժամանակ՝ նոյեմբերի 10-13-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին, Մինսկում կայացած Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: