Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ 35-ամյա Վ. Ս.-ն ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի մոտակայքում գտնվող կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ քաղաքացին ցանկանումէր  նետվել կամրջի մոտ գտնվող ձորը:

Փրկարարները կանխել են Վ .Ս.-ի ինքնասպանության փորձը: