Երեւանի Շիրակի փողոցում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 01.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառերին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: