Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս պահին աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Թե որտեղ է հանդիպումը եւ ինչ հարցեր են քննարկվում, Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց պատասխանել:

Ի դեպ, ԲՀԿ խմբակցության ղեկավարը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում ընթացող քառօրյայի նիստի սկսվելուց րոպեներ անց ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները հեռացել են նիստերի դահլիճից: