«Շրջանառության հարկի» մասին  ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների պարզաբանման մասին թեմայով, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ-ին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) հետ համատեղ, Վարդան Այվազյանի գլխավորությամբ,  հոկտեմբերի 24-ին արտագնա նիստ կանցկացնի Դիլիջան քաղաքում:

Նիստի ընթացքում կքննարկեն 2014թ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի» մասին  ՀՀ օրենքի  նոր դրույթները, ՓՄՁ ոլորտի հիմնախնդիրները, տնտեսվարողների մտահոգությունները  եւ տեղում կուսումնասիրի  բարձրացված հարցերը, կլսի  ոլորտի պատասխանատուներին:

Արտագնա նիստին կմասնակցեն Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ, փորձագետներ, օգնականներ եւ կառավարության համապատասխան  լիազոր մարմնի ներկայացուցիչներ: