Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող, Սեւան քաղաքի բնակիչ, 25-ամյա Օնիկ Ոսկանյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայություններից:

«Ներկա պահին չեմ ցանկանում ունենալ պաշտպան: Էս երկու անգամ է՝ ես դատարան եմ գալիս, իսկ ինքը չկա»,- հայտարարեց Օնիկ Ոսկանյանը, որը Մալաթիայի շուկայում բեռնակիր է աշխատում:

Օնիկ Ոսկանյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը դատարանին նախապես տեղեկացրել էր, որ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով ներկա չի կարող գտնվել դատական գործընթացին:

Դատավոր Ռոբերտ Պապոյանը բավարարեց ամբատանյալի միջնորդությունը:

Նշենք, որ դատարանում տուժողի իրավահաջորդ Ա.Թ.-ն միջնորդություն ներկայացրեց դատը դռնփակ շարունակելու պահանջով:

Մեղադրյալ Օնիկ Սարգսյանն առարկեց միջնորդությանը, սակայն դատավորը տուժողի իրավահաջորդի պահանջը բավարարեց:

Հիշեցնենք, որ Նվեր Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 23.04.2014թ ժամը 23:30-ի սահմաններում Օգանովի 77 շենքի մոտ բռնություն գործադրելով անչափահաս Լ. Ս-ի նկատմամբ և տալով բռնության գործադրման սպառնալիք, Լ. Ս.-ի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: