Վանաձորում, հոկտեմբերի 21-ին երկու տղամարդու միջեւ վիճաբանությունը ավարտվել է կրակոցներով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նշված քաղաքում երկու տղամարդ վիճել են, որը թեժացել է եւ նրանից մեկը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել:

Բացի այդ ատրճանակով հարվածել հակառակորդի դեմքի ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Թե ինչ ընթացք է ստացել միջադեպը, փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից, որտեղից նշել են, թե նման ահազանգ ստացել են, իսկ ատրճանակը գազային է եղել, որից օդ է կրակել:

Դեպքից հետ, երբ բանը հասել է իրավապահների միջամտությանը, կրակողը ներկայացել է բաժին եւ հանձնել իրեն պատկանող գազային ու օդամղիչ ատրաճանակները: Նշված միջադեպով կատարվում է հետաքննություն: