Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Դիլիջանի բաժնից Իջեւանի բաժին հաղորդում էր ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ են ստացել, որ «ձախ ձեռքի 1-ին մատի կտրած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 58-ամյա Աշոտ Գ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին բացատրություն էր տվել, որ վնասվածքը ստացել է Հովք գյուղի Աղստեւ գետի վրայով անցնող գազատարից մոտ 2 մ բարձրությունից ցած ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 09.30-ի սահմաններում, նույն գյուղի բնակչուհի Գրետա Ա.-ն խոհանոցային դանակով պատահաբար հարվածել է Աշոտ Գ.-ի ձախ ձեռքին:
Աշոտ Գ.-ն հոկտեմբերի 20-ին, ժամը 20.00-ին, հրավիրվել է բաժին եւ նրանից ընդունվել է հաղորդում: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:





























