Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 18.15-ին, Տաշիր քաղաքի Շահումյան-Խանջյան փողոցների խաչմերուկից, դիտավորությամբ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա Արայիկ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Խանջյան փողոցում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 41-ամյա Սերգեյ Տ.-ի կրծքավանդակին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























