Հոկտեմբերի 19-ին 31-ամյա Վրեժ Պ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում դիմում էր ներկայացրել, որ անհայտ պայմաններում կորցրել է նոութբուք համակարգիչը:

Ոստիկանության ծառայողները համակարգիչը գողանալու կասկածանքով հոկտեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, բերման են ենթարկել 23-ամյա Վլադիմիր Մ.-ին:

Պարզվել է, որ նա Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 հասցեում գտնվող շինության դրսի հատվածում ամրացված պատուհանագոգից գողացել է նշված համակարգիչը եւ ընկերոջ միջոցով վաճառել Երեւան քաղաքում:

Գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: