Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Լ. Զուրաբյանը ներկայացրեց Կոնգրեսի գնահատականները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով եռյակի ձեւավորման եւ գործունեության կարեւորությունը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման եւ արմատական փոփոխություններ անցկացնելու գործում:

Տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում արտաքին քաղաքական հարցերի, մասնավորապես, հայ-վրացական հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էր Վրաստանի փոխդեսպան Գեորգի Սագանելիձեն: