ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունը նախազգուշացնում է, որ հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արեւելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Օդերեւութաբաններն ամենուրեք կանխատեսում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:  Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրեւի:

Միաժամանակ, NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւելյան՝ 5-10 մ/վրկ. արագությամբ:

Երեւանում առաջիկա գիշերը կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը՝  -2+3, ցերեկը՝+12+17,

Կոտայքում. գիշերը՝  -2+3, ցերեկը՝+12+17,

Գեղարքունիքում. : գիշերը՝  -2+3, ցերեկը՝+12+17,

Լոռիում. գիշերը՝  +2+7, ցերեկը՝+16+20,

Տավուշում. գիշերը՝  +6+10, ցերեկը՝+20+23,  

Արագածոտնի լեռներում. գիշերը՝  -2+3, ցերեկը՝+12+17,     

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  +5+8, ցերեկը՝+15+18, 

Արարատում.  գիշերը՝  +3+7, ցերեկը՝+18+20,

Արմավիրում. գիշերը՝  +3+7, ցերեկը՝+18+20, 

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝  -2+3, ցերեկը՝+12+17,  

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝  +3+7, ցերեկը՝+18+20,    

Սյունիքի հովիտներում. գիշերը՝  +7+12, ցերեկը՝+22+25, 

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝  +1+6, ցերեկը՝+16+21,   

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝  +8+11, ցերեկը՝+20+22: