Հայաստանի բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 18-ը հայտնաբերել եւ կազմել են անտառխախտման  7 արձանագրություն` 28 կանգուն  ծառի  ապօրինի հատման եւ 2 խմ վառելափայտի` անտառից ապօրինի դուրս բերման համար:

Մասնավորապես` թիվ 013 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 27.09.2014թ «Հաղարծին» տեղամասի 9-րդ  պահաբաժնում Աշոտ Ռազմիկի Մելիքջանյանի  նկատմամբ /9 կանգուն  ծառի ապօրինի հատում/, 014 անտառխախտման արձանագրությունը   կազմվել է 10.10.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում Արման Արմենի Զաքարյանի նկատմամբ /3 կանգուն  ծառի ապօրինի հատում/, թիվ 015  արձանագրությունը կազմվել է 13.10.2014թ «Գոշ» տեղամասի 5-րդ պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի  հատված 6 կանգուն  ծառի  համար  եւ  016-ը` «Դիլիջան»   տեղամասի  2-րդ պահաբաժնում`  16.10.2014թ Սամվել Հայկի Մնացականյանի  կողմից ապօրինի հատված 5 ծառի համար, թիվ 017 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 16.10.2014թ. «Հաղարծին» տեղամասի 8-րդ պահաբաժնում` Սարգիս Բաբինյանի կողմից ապօրինի հատված 4 ծառի համար, 018 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 16.10.2014թ. «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնում` Արմեն Համբարձումի Խանզադյանի նկատմամբ /ապօրինի հատված 1 ծառի համար/: 019 անտառխախտման արձանագրությունը կազմվել է Դավիթ Սոսի Խաչատրյանի նկատմամբ 17.10.2014թ.՝ «Դիլիջան» տեղամասի 8-րդ պահաբաժնում 2 /երկու/ խմ վառելափայտի ապօրինի դուրս բերման համար:

Նշված 7 անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:

Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական տեսչության Տավուշի տարածքային բաժնի կողմից: