Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքու կատարած այցի ընթացքում ծանոթացել է երկրի իրավիճակին:

Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը, պատասխանելով Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին հարցին, նշեց, որ երկրների միջեւ առկա զարգացած հարաբերությունները նշանակում են, որ երկխոսության ընթացքում չեն անդրադառնում սուր խնդիրներին: «Մենք այսպես ենք վարվում այստեղ եւ Ադրբեջանում նույնպես», - նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ Բաքու կատարած այցի ընթացքում պաշտոնական հանդիպումների ժամանակ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումներ են կազմակերվել՝ երկրի իրավիճակի շուրջ պատկերացում կազմելու համար:

Միեւնույն ժամանակ, Գերմանիայի արտգործնախարարը նկատեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի շուրջ միջազգային հանրության հետաքրքրությունը պայմանավորված է  եվրոպական արժեքների իրացման տեսանկյունից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությամբ: