Փոխվարչապետի հարցն այսօր` հոկտեմբերի 23-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին չի քննարկվելու: ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողների մյուս հարցին, թե հոկտեմբերի 24-ին` խորհրդարանական ոչ իշխանական եռյակին, իշխանափոխություն է լինելու, Հովիկ Աբրահամյանը հորդորեց վատ բաներից չխոսել:
Նշենք, որ հոկտեմբերի 16-ինկառավարության նիստին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հրաժարական տվեց: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Արմեն Գեւորգյանի փոխարեն նշանակվելու է Դավիթ Հարությունյանը:





























