Վենեսուելայի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ապրանքների վաճառքում, գրում է The Wall Street Journal-ը:
Երկրի խանութներում մատնահետքերը սկանավորող սարքեր են տեղադրվում, որոնք թույլ են տալիս հետեւել վաճառքի ծավալին: Կառավարությունը առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ պարենային ապրանքների (միս, կաթ եւ այլն) օգտագործման նորմեր է սահմանել:
Վենեսուելայի խանութները լուրջ խնդիրներ ունեն արտադրանքի ներմուծման հետ կապված, որը պայմանավորված է մոնետար քաղաքականությամբ եւ փոխարկվող արժույթի պակասով, հաղորդում է Gazeta.ru-ն:
2014-ի սկզբին երկրի խանութներում բացակայում էր սննդի հիմնական ապրանքների 25 տոկոսը:



























