Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց` աղբարկղի մեջ, ինքնաձիգ է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ԱԿ 74 MH 338» տիպի ինքնաձիգ` առանց փամփշտատուփի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: