Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ին, Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա Արամայիս Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 09.00-ին, Ռուբինյանց փողոցում, թիվ 3 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 59-ամյա Աշոտ Խ.-ի տաբատի հետեւի գրպանից գողացել է 16.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:



























