Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օրերս Արուճ համայնքի ճանապարհին նկատել են հրացանավոր տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բաժին հրավիրվելուց հետո պարզվել է, որ նա 38-ամյա Արթուր Ա.-ն է, ով «ԻԺ 18» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանը պահելու եւ կրելու թույլտվություն չուներ:

Կատարվում է հետաքննություն: