Արմաիրի մարզում, հոկտեմբերի 22-ի գիշերը թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել «Վիգարո» գիշերային ակումբի մուտքի մոտ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ծեծկռտուքը սկսվել է մի անհեթեթ պատճառից: Ակումբի մուտքի դռան մոտ մի երիտասարդ անցնելիս դիպել է մյուսին ու այստեղից սկսվել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք:

Երեք ընկերներով ծեծի են ենթարկել պատահմամբ իրենց դիպած երիտասարդին: Դեպքին միջամտել են իրավապահները, կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ այս ակումբը գտնվում է Արմավիր քաղաքում: