Հիվանդանոցից, hոկտեմբերի 23-ին, ժամը 10.35-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 60-ամյա կին եւ հայտնել, որ «Լամբադա» կամրջի մոտ վայր է ընկել եւ վնասել ոտքը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.10-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց հետիոտնային անցումով փողոցը հատելիս նրան վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: