Երեւանի Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայի մոտ, հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, պատճառել մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողը դիմել է հիվանդանոց:

Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն: