Արտաշատ քաղաքի Երեւանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում, հոկտեմբերի 23-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21099»-ի, որն էլ՝ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21099»-ի եւ «Հոնդա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: