Եղեգնաձոր քաղաքի Սեւակի փողոցի թիվ 9 հասցեում, հոկտեմբերի 23-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանելիս վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: