Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 09.30-ին, Մրգավետ գյուղից բերման է ենթարկվել 43-ամյա Հովհաննես Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` դատարանի կողմից նշանակված հարկադիր բժշկական բնույթի բուժումից խուսափելու համար: